HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ «Գոլդեն Գոութ»-ի պանիրներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։

«Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,- ասված է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ «Գոլդեն Գոութ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter