HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նուբարաշենի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում «JOG» մակնիշի մոպեդը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter