HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին

Սեպտեմբերի 1-ին նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներ։ Ընդհանուր 70 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիները ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը նաև այցելել է նույն ծրագրի շրջանակներում կառուցված ջրամբարը, որը նախատեսված է այգիների ոռոգման ապահովման համար։ «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում օգտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

Ընկերության գործունեության ընդհանուր մոդելը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ինտենսիվ խնձորի և կեռասի այգիների հիմնումը և սառնարանային տնտեսության կառուցում, որը հնարավորություն է տալիս պահեստավորել և երկարաժամկետ պահպանել շուրջ 3000 տոննա բերքը և կազմակերպել դրա իրացումն ըստ գրաֆիկի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter