
Վարչապետը տիկնոջ հետ Թիենծինից ժամանել է Պեկին
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել