HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում։

«Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։

Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝ 

  • արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 
  • բնական և մեխանիկական օդափության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
  • սահմանված չի եղել արտադրության ընթացքում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ վիճակում,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter