Ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում․ կա զոհ և տուժած
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
«Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել