HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

«Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։​​​

Մարզերում և Երևանում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է.

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։
  • Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։ Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ: Կրե՛ք արևային ակնոց։ Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։ Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»,-ասված է հրապարակման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter