
Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ Գաբրիելյան նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։
Նարեկ Գաբրիելյանի կենսագրությունը՝ այստեղ։
Լուսանկարում՝ Նարեկ Գաբրիելյանը / © Դատական իշխանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել