
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի հայտնաբերում Արմավիրի մարզում
Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ջրատարի մոտ զենք-զինամթերք է թողել։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է՝ «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, «Մաուզեր» ինքնաձիգ, տարբեր տեսակի հրացաններ, «Գլոկ» ատրճանակ, «Բայկալ» ատրճանակ, «G1» տիպի 4 նռնակ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 2 հակատանկային ական, մոտ 5 մետր դետոնացիոն լար, զինվորական կապի սարքավորում, մեկնարկային ատրճանակի լուսաձայնային 5 փամփուշտ, ինքնաձիգի 4 փամփշտատուփ, որոնցից 2-ը՝ ամբողջությամբ լիցքավորված և ինքնաձիգի 730 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել