
Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա, նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։ Հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող, համակարգող և վերահսկող պատասխանատու ղեկավարներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել