HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter