HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին

Կառավարությունը հայտնում է, որ ընդունել է որոշում՝ գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողներին աջակցության տրամադրելու նպատակով։

Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսվարողների կողմից կատարված ծախսերի միանվագ փոխհատուցման ձևով:

Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Արդյունքում՝ ակնկալվում է տնտեսվարողներին աջակցություն տրամադրելով խթանել կենդանական ծագման հումքի և մթերքի, բուսական ծագման մթերքի և վերջիններիս վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների, օգտագործվող վարելահողերի ավելացմանն, ինչպես նաև պտուղբանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճին։

Մեկնաբանություններ (1)

Արտակ Պետրոսյան
Իսկ ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter