HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝ 

  • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով,
  • արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը,
  • ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով,
  • ապահովված չի եղել օդափոխության համակարգերով,
  • սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter