HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բրիտանական դեսպանատունը պատրաստվում է պարաօլիմպիական խաղերի բացմանը

2012-ի լոնդոնյան օլիմպիական խաղերին մնացել է 12 օր: Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ ու շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:

Երևանում բրիտանական դեսպանատունը պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի գրաֆիտին, որն այժմ խորհրդանշում է Լոնդոնի պարաօլիմիական խաղերը: Սա մի քայլ է՝ մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը:

1948 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թ.: Եթե առաջին պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թ. Պեկինի խաղերին' 146 երկրի 3951 ներկայացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter