HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter