HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հաղորդում են տեսչական մարմնից։

«Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։

Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter