
Շարունակվում են համատեղ տեսչական ստուգումները ծաղկի ջերմատներում․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է՝ համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
«Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։
ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր»,- նշվում է ՍԱՏՄ-ի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել