HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

«Նախարար Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռքբերված պայմանավորվածության, մասնավորապես «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչումն նշանակալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:

Արարատ Միրզոյանը Կայա Կալասին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցերի և տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter