HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում գազի շարժական լցակայան է կապարակնքվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ 

«Տեսչական մարմնի մասնագետների կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը, որի վրա տեղադրված կուտակիչների և այլ սարքավորումներով իրականցվում է ավտոմեքենաների մեթան գազով լիցքավորում՝ շահագործվում է  արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրացամատյանում առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ն սահմանված կարգով հաշվառված չէ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց ռեեստրում հաշվառման և տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային  ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքների արդյունքում արգելվել է «Ա. Եղիազարյան» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց իրականացնել վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։ 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում որպես շարժական լցակայան շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter