HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրվել են խախտումներ։

«Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2 մլն դրամի չափով վարչական տուգանք»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter