
Վարչապետը հանդիպում է ունեցել Սթիվ Ուիթքոֆի հետ
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել