
Ուժեղ քամուց փլուզվել է թիվ 43 դպրոցի միջնապատը
Օգոստոսի 15-ին ուժեղ քամու հետևանքով փլուզվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 43 ավագ դպրոցի 4-րդ հարկում գտնվող միջնապատերից մեկը: Դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարար վարչության Էրեբունու համայնքային բաժնի հրահանգիչը:
Տեղում պարզվել է, որ դպրոցի 4-րդ հարկում քամու հետևանքով կոտրվել են դասարանի ապակիները, շրջվել պատուհանները և քանդվել միջնապատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել