HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանում վեճն ավարտվել է սպանությամբ․ մեկ անձ ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելել, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

«Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:

Պարզվեց, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են` մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։

Խանութում միջանձնային վեճ է սկսվել։ Մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է: Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել: Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչն դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել: Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter