
Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Օգոստոսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ամբողջությամբ այրվել են Ս. Բալայանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակը և 50 քմ խոտածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել