HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան և նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցումանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:

Այն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համաշխարհային ճանաչում ունեցող աղոթագրքի ամենահին օրինակներից է։ Բնագիրը գրվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր և նկարիչ Գրիգոր Սկևռացու ձեռքով՝ պատվերով բարձրյալ հայ աստվածաբան Ներսես Լամբրոնացու։ Ձեռագիրը պահպանվում է Մատենադարանում՝ որպես հայ գրավոր և մանրանկարչական արվեստի բացառիկ գլուխգործոցներից մեկը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter