
Ֆասթ Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Վճարովի բովանդակություն
Ֆասթ Բանկը թողարկել է և օգոստոսի 4-ից մինչև նոյեմբերի 7-ը տեղաբաշխում է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.75% և 6.25% տարեկան եկամտաբերությամբ:
Բանկը տեղաբաշխում է 10 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով 100,000 ՀՀ դրամ ու 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր։ Նոր պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 37 մասնաճյուղերից մեկը՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ։
Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման և թողարկման պայմանների էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները՝ ստանալ Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակից կամ Բանկի նախընտրելի 24/7 աշխատանքային գրաֆիկով մասնաճյուղից։
Այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտահարկից։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Մեկնաբանել