HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևանի զբոսայգու չկառուցապատված հողամասերը վերադարձվել են համայնքին. դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ 

Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը. դադարեցվել է ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը:

«Հակակոռուպցիոն դատարանի վճիռները մտել են օրինական ուժի մեջ: Արդյունքում՝ Կադաստրի կոմիտեում 2025 թվականի օգոստոսի 5-ին և 2025 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների դադարեցումները, հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter