HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար:

Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում: 

Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները  կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, իրավական խորհրդատվության և վերապատրաստումների հնարավորությունները՝ հատկապես փողերի լվացման, բանկային խարդախությունների և կիբեռանվտանգության ոլորտում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter