
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք 2023թ. ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023թ. հոկտեմբերի 27-ից 2024թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար, զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք, որից 300-400 ԱՄՆ դոլարը զորակոչային բաժանմունքի վարիչը 2024թ. փետրվարի 1-ին փոխտնօրենի աշխատասենյակում փոխանցել է վերջինիս։
Վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ կենտրոնի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել