
Բացահայտվել է բուժաշխատողների կողմից դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2024-2025թթ. ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։
«Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։
Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել