HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

Հայաստանի դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

«Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) ու Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան): ՀՀ թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վահրամ Դումանյանը (ՀՀ վարչապետի խորհրդական) և Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ)։

Հիշեցնենք, որ 2024 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ՀՀ դպրոցականներն արժանացել էին 1-ական արծաթե և բրոնզե մեդալների»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter