
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում և ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզում օգոստոսի 4/5-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Բազմաղբյուր» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 13:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերի ջրամատակարարումը:
Իսկ օգոստոսի 4-ին՝ ժամը 14:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 14:00-ն, վերոնշյալ խնդրի հետևանքով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզի՝ Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերում և Էջմիածին քաղաքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել