HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 3-ին, ժամը 18:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Վեց տուժած հեսպիտալացվել է բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել  «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter