HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղուկ գազի գնի բարձրացումը ծախսերի ավելացման հետեւանք է. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը եւ եզրակացրել, որ այս շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։

Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝ 

  • հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ,
  • Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով,
  • սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով,
  • սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։

Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկան չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,- ասված է ՄՊՀ հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter