HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցի նման զանգված՝ դատապարտյալին այցելած անձի կիսավարտիքում

«Սևան» քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացին կիսավարտիքի մեջ թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Այս մասին հայտնում է Քրեկատարողական ծառայությունը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն․Ս․-ին։ 

Խուզարկության արդյունքում վերջինիս կիսավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել 1,1 գրամ քաշով կաթնագույն, փոշենման և ընդհանուր 2,2 գրամ քաշով բյուրեղանման, առանձնացված զանգվածներ։ 

Քաղաքացի Ն․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։ 

Լուսանկարը՝ ՔԿԾ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter