
Դատախազությունը պահանջում է ԱԻՆ նախկին խորհրդականից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում,
- 2 տրանսպորտային միջոց,
- 124 միլիոն 570 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 79 միլիոն 540 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել