HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակվեց «Վերակերտելով տունը» ծրագիրը

Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանում տեղի է ունեցել «Շունչ Արտ Կենտրոն» ՀԿ-ի «Վերակերտելով տունը» ծրագրի փակումը:

«Շունչ Արտ Կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է 2019 թվականին, Արցախում: 44-օրյա պատերազմից հետո կազմակերպությունը զբաղվում է արտթերապիայի դասերով: 2023 թվականի տեղահանությունից հետո վերահիմնադրվելով Երևանում՝ կազմակերպությունը շարունակել է արտթերապիայի դասընթացներն Արցախից տեղահանված երեխաների հետ: 

«Վերակերտելով տունը» ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի փետրվարին: Ծրագրի ընթացքում 50 երեխա ստացել է հոգեբանական աջակցություն, անցել է արտթերապիայի դասընթացներ: Ծրագրի շրջանակում ձևավորվել է երգչախումբ: Փակման արարողությանը երգչախմբի երեխաները կատարել են նաև հայտնի «Les Choristes» ֆիլմի «Vois sur ton chemin» երգը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter