37 մլն դրամ արժեքով գույք` Իրանում երկրաշարժից տուժածներին
ՀՀ կառավարությունն ասյօրվա նիստում ընդունել է 2012թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու որոշում' այդ նպատակով տրամադրելով մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք' վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաև խմելու ջուր և պահածոյացված մթերք։
«Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, և առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը։ Նաև երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,- այս առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել