
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան հայտնաբերվել է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 20։21-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել