
«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի վերահսկողություն են իրականացրել Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։
«Վերահսկողության ընթացքում պարզել են, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են, ինչի կապակցությամբ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ տեսուչները «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել էին, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել