
Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
«Պարզվել է, որ ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։
ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման արտադրության գործունեությունը կասեցվել է։
Նշանակվել է վարչական տուգանք 300 000 դրամի չափով։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել