HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին

Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

«Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։

Իր ելույթում նախարար Մաթևոսյանը անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ շեշտելով, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը՝

  • ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում
  • ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր․
  • ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ,
  • կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում, որը նպատակ ունի նվազեցնել ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերը և ապահովել հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործում։

Նախարարը կարևորել է նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։

Համաժողովի ընթացքում նա շեշտել է միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) կարևորությունը՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։

Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter