
Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս
Ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ։
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 22-ին կատարված զննությամբ 33-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 1265 բույս: Դրանք արմատախիլ են արվել և ուղարկվել փորձաքննության։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել