
ՔԿ-ն ամփոփել է 2025 թ․ առաջին կիսամյակը․ պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:
«Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով:
Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել է՝ նախորդ տարվա 12.760-ի համեմատ, այսինքն աճել է 98-ով:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեում իրականացվել են զգալի աշխատանքներ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 4 մլրդ 372 մլն 675 հզր դրամը: Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել 509 մլն 997 հզր դրամ արժողության գույքի վրա:
Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 16 մլրդ 94 մլն 601 հզր դրամը:
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ 467 մլն 276 հզր դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել