
Մարդասիրական կազմակերպությունները ահազանգում են. Գազայում զանգվածային սովը տարածվում է
Ավելի քան 100 մարդասիրական կազմակերպություն և իրավապաշտպան խումբ չորեքշաբթի օրը՝ հուլիսի 23-ին զգուշացրել է, որ Գազայում զանգվածային սովը տարածվում է: Ինչպես գրում է BBC-ն, հայտարարության մեջ նշվում է, որ օրական Գազա է ուղարկվում միջինը 28 բեռնատար մարդասիրական օգնություն: Իսրայելը պնդում է, թե չի խոչընդոտում Գազայի հատված սննդամթերքի մատակարարմանը ու այնտեղ, մասնավորապես, ներմուծվել է 2000 տոննա մանկական սնունդ:
Գազայի առողջապահության նախարարությունը, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո, հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում (հուլիսի 22-ին՝ խմբ.) Գազայի հատվածում սովից մահացել է 10 մարդ։ Բժիշկների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր այնտեղ սովամահ է եղել 111 մարդ։
VIDEO: 🇵🇸 More than 100 NGOs warn 'mass starvation' spreading across Gaza
— AFP News Agency (@AFP) July 23, 2025
More than 100 aid organisations and human rights groups, including Doctors Without Borders (MSF), Save the Children and Oxfam, have warned that "mass starvation" is spreading in Gaza#AFPVertical pic.twitter.com/WlusBIqeYV
Գազայի առողջապահության նախարարության հրապարակած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սովից մահացած բոլոր չափահաս մարդիկ մահացել են վերջին երկու օրերի ընթացքում (հուլիսի 21-ին և 22-ին՝ խմբ.):
Գազա քաղաքում գործող «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Մոհամեդ Աբու Սալմիան BBC-ին հայտարարել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում սովամահ է եղել 21 երեխա։ Նրա խոսքով՝ ներկա դրությամբ աշխարհագրական այդ տարածքում թերսնուցման խնդիր ունի 900 հազար երեխա։ Գազայում պաղեստինյան փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադնան Աբու Հասնայի խոսքով՝ Գազայում հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, իսկ սովն ու ծարավը օգտագործվում են որպես «պատերազմի զենք»:
Աբու Հասնան նախազգուշացրել է, որ այս տարածաշրջանում մոտ մեկ միլիոն երեխա այժմ գտնվում է սուր թերսնման վտանգի տակ, իսկ ընտանիքների 90%-ը չունի անվտանգ խմելու ջուր։ Նրա խոսքով՝ սովի աղետալի հետևանքներն այժմ ազդում են ամբողջ բնակչության վրա, այլ ոչ թե միայն երեխաների:
As expected, the Nelk Boys didn’t push back on his lies, just let him keep spreading deceit as infants in Gaza die from starvation
— Abier (@abierkhatib) July 22, 2025
This isn’t journalism—it’s trash. pic.twitter.com/59cP6gOpLi
Իսրայելը բազմիցս հերքել է այն մեղադրանքները, թե գիտակցաբար սովամահ է անում Գազայի բնակչությանը։ Իսրայելի իշխանությունները հավաստիացնում են, թե Գազայի հատված անխոչընդոտ թողնում են պարենային և մարդասիրական այլ օգնություն։ Իսրայելի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից մեկը՝ COGAT-ը, որն զբաղվում է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական հարցերով, երկուշաբթի օրը հայտարարել էր, որ Գազայի հատված է հասցվել ավելի քան 2000 տոննա մանկական սնունդ՝ չնշելով, թե ինչ ժամանակահատվածում է այն տեղ հասցվել։
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին շարունակել մեզ հետ համակարգել գործողությունները՝ ապահովելու առանց հապաղման մանկական սննդի և կաթնախառնուրդների ներմուծումը: Մենք նախկինի պես մտադիր ենք քաղաքացիական անձանց տրամադրել մարդասիրական օգնություն, բայց ոչ ՀԱՄԱՍ-ին»,- ասված է իսրայելական այս ստորաբաժանման հաղորդագրության մեջ։
Ֆրանսիական AFP գործակալության լրագրողների ասոցիացիան հայտարարել է, որ Գազայի հատվածում իր արտահաստիքային թղթակիցը կարող է սովամահ լինել։ Դրանից անմիջապես հետո AFP գործակալությունը ևս հայտարարել է, որ Գազայում գործակալության արտահաստիքային աշխատակիցները հայտնվել են անտանելի պայմաններում։
«Այդ իսկ պատճառով, AFP-ն, 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Գազայից տարհանելով իր ութ լրիվ դրույքով աշխատող աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, այժմ նույն քայլերն է ձեռնարկում արտահաստիքային աշխատողների նկատմամբ՝ չնայած կոշտ շրջափակման մեջ գտնվող տարածքից հեռանալու հսկայական դժվարություններին»,- հայտարարել է AFP-ի ղեկավարությունն ու իսրայելական իշխանություններին կոչ արել օգնել տարհանման գործողություններին։
85% of Gaza’s population in the 5th stage of malnutrition “IPC Phase 5” - the most catastrophic and famine phase, where a large portion of the population is acutely malnourished, experiencing starvation and death.
— Mohamad Safa (@mhdksafa) July 20, 2025
Forced starvation is an act of genocide. pic.twitter.com/pCfkNSjHVS
Պաղեստինյան կողմը իսրայելցի զինվորականներին և ամերիկյան Gaza Humanitarian Foundation (GHF) ընկերության անվտանգության աշխատակիցներին, որը հատուկ ստեղծվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման և պահպանման համար, մեղադրում է այն բանի համար, որ նրանք անընդհատ կրակում և սպանում են օգնության բաշխման կետերի մոտ հավաքված մարդկանց:
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է, որ կառույցի համար դժվար է Իսրայելից թույլտվություն ստանալ Գազայի հատվածից վարորդների օգնությամբ սահմանային կետերի տարածքում մուտքային բեռներ հավաքել և դրանք տեղափոխել ռազմական գոտիներով։ Ամեն անգամ, երբ ՄԱԿ-ի աշխատակիցները փորձում են անցակետերում դասավորել օգնությունը, ըստ նրանց, խաղաղ բնակիչները մոտենում են իրենց բեռնատարներին, որոնք էլ այդ ամենի հետևանքով ընկնում են իսրայելական կրակի տակ:
«Դա տեղի է ունենում, չնայած այն բազմաթիվ հավաստիացումներին, որ զորքերը չեն մտնի մարտի մեջ և տեղում ներկա չեն լինի»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Are you watching the disaster, man? Hunger, bombing, fear and death are everywhere, is your conscience comfortable? What if they are your family or children? Save Gaza and save what is left of your humanity
— أبو تركي (@hjbtny1) July 18, 2025
#Famine_in_Gaza pic.twitter.com/vjsdtizymU
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պնդում է, որ մայիսի 27-ից ի վեր, երբ GHF-ը սկսեց գործել Գազայի հատվածի տարածքում, 1054 մարդ, որոնք փորձում էին ստանալ մարդասիրական օգնություն, սպանվել կամ զոհվել են հրմշտոցի արդյունքում։ Ընդորում, 766-ը զոհվել է GHF կետերի մոտ, իսկ 288-ը՝ ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների կետերի ու շարասյուների հատվածում:
Կիրակի օրը, Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ սպանվել է առնվազն 67 մարդ, որոնք Գազայի հատվածի հյուսիսում սպասում էին ՄԱԿ-ի օգնության շարասյուներին: Մեկ օր առաջ էլ, նույն տվյալներով, առնվազն 39 մարդ էր սպանվել Գազայի հատվածի հարավում գտնվող բաշխման երկու կետերի հատվածում։ Միայն վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում պաղեստինյան կողմը հայտարարել է նմանատիպ առնվազն 6 դեպքերի մասին։
#FreePalestine Starvation is being weaponised #Gaza is now facing Stage 5 malnutrition the most extreme level of starvation.⁰This morning, reports emerged that 1sraeli forces used flour to lure starving Palestinians and then opened fire, leaving many dead or injured.
— Fan Ms Rachel At Songs (@msrachelforlitt) July 22, 2025
The… pic.twitter.com/D9ecpEoXSb
Իսրայելն ու GHF-ը վիճարկում են այս տվյալները: Ինչ վերաբերում է GHF-ի միջոցով օգնության բաշխման համակարգին, ապա Իսրայելը բացատրում է, որ «այն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ին՝ մարդասիրական օգնությունը գողանալու հնարավորությունից զրկելու համար»: Իսկ ՄԱԿ-ը, «էթիկական նկատառումներից ելնելով», հրաժարվում է աշխատել GHF-ի հետ։
Լուսանկարը՝ Ali Jadallah/Anadolu/Getty Images
Մեկնաբանել