
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր սննդի տարաներում. ՔԿԾ
Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ի համար քաղաքացի Ա. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը:
«Ստվարաթղթե երկու տարաների սննդի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, դեղնականաչավուն, կասկածելի հեղուկ զանգվածներ՝ լցված պլաստամասե փոքր տարաների մեջ:
Քաղաքացի Ա. Ղ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՔԿԾ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել