HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում համայնքին է վերադարձվել 22,5 մլն դրամ արժողությամբ 1 անշարժ գույք

Դատախազություից հայտնում են, որ Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք:

«Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter