
Աշվարի նախկին ղեկավարից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից կբռնագանձվի 22 մլն դրամ
Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել