HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես աշխատել բարձր ջերմաստիճանի պայմաններում․ ԱԱՏՄ-ի հորդորը գործատուներին

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես` Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

«Տեսչական մարմինը հիշեցնում է՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։

Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է․

  • ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
  • անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
  • տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
  • ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։

Կոչ ենք անում բոլոր գործատուներին․

  • ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
  • ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
  • խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։

Հիշեցնում ենք, որ Տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter