HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-իորոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Այս մասին հաղորդում են Դատախազությունից:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 2015 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի բնակիչ Ա.Ե.-ին:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքնօտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 15-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter